ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենն այցելեց ՌՀՄԱԿ

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է հանդիսանում մասնագետների պատրաստումը քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակներից պաշտպանության ոլորտներում։
Կենտրոնը հիմնելուց ի վեր, ՀՀ ԱԻՆ ավելի քան հազար փրկարար ուսուցում է ստացել ՌԴ ԱԻՆ պրոֆիլային ԲՈւՀ-երում։ Դրա հետ մեկտեղ, ՌՀՄԱԿ-ն ակտիվորեն զբաղվում է իր սեփական ուսումնական և նյութական բազայի զարգացմամբ՝ ստեղծելով սեփական ուսումնամեթոդական նյութերը և զարգացնելով գործնական գիտելիքների վարժեցման փորձադաշտը։
2022 թ․ ապրիլի 13-ին ՌՀՄԱԿ-ի ուսումնական բազա այցելեց Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Այցի ընթացքում քննարկվեցին ՌՀՄԱԿ-ի մասնագետների կողմից ստեղծված կրթական ծրագրերի ՀՀ կրթության նախարարությունում հաստատման և Ռուս-Հայկական մարդասիրական կենտրոնի որպես փրկարարական գործի ոլորտում որակավորման բարձրացման ուսումնական կենտրոնի հետագա հավաստագրման հարցերը։