Մարտի 31-ին Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային գործունեության վարչության տնօրեն, ՌՀՄԱԿ-ի վարչության անդամ Վլադիմիր Սոլովյովն այցելեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն։ Այցի ընթացքում նա ծանոթացել է Կենտրոնի կրթական և նյութական բազայի զարգացմանը։ Հյուրին ցուցադրվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում մասնագետների պատրաստման խոստումնալից նախագծեր։ Կենտրոնի ղեկավարության հետ աշխատանքային հանդիպման ավարտին քննարկվել են ՌՀՄԱԿ-ի գործունեությանն ու հետագա զարգացմանն առնչվող արդիական հարցեր: