Մարտի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովը։
Այցի շրջանակներում փոխշահավետ երկկողմ համագործակցության ամրապնդման և մարդասիրական արձագանքման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել է ՀՀ ԱԻՆ կարիքների համար փրկարարական տեխնիկայի և սարքավորումների փոխանցում։
Հայաստանի Հանրապետություն է ժամանել երկու ինքնաթիռ՝ հատուկ մեքենաներով, ինչպես նաև վթարափրկարարական գործիքների կոմպլեկտներով։ Սարքավորումները կօգտագործվեն բարեկամ երկրի բնակչությանը և տարածքները հրդեհներից, արտակարգ իրավիճակներից և բնական աղետներից պաշտպանելու համար:
Մեկ տարի չէ, որ շարունակվում է համատեղ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքների շրջանակում երկրների միջև երկկողմ համագործակցությունը և փրկարարների փոխգործակցությունը։ Կենտրոնը տարածաշրջանում գործում է 2015 թվականից և միջգերատեսչական խնդիրներ է իրականացնում միջազգային մակարդակով։ Երկու երկրների արտակարգ իրավիճակների վարչությունները մշտապես համագործակցում են մասնագետների փոխադարձ վերապատրաստման և միջազգային վարժանքների անցկացման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար, մասնավորապես, բարձր է գնահատել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի զարգացման և վերազինման ուղղությամբ ջանքերը։< br />
Արմեն Փամբուխչանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կլինի երկարաժամկետ, նա անդրադարձավ նաև համատեղ նախագծերին, դրանց իրականացման ժամկետներին և հնարավորություններին։ Կողմերը քննարկել են ՌՀՄԱԿ-ի տարածքում բազմաֆունկցիոնալ անգարային համալիրի կառուցման ծրագիրը։