Выездные тренинги в Ванадзоре

2022 թ․ փետրվարի 21-ից 25-ը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանի Հանրապետության ԱԻՆ փրկարարների հետ Վանաձորում անցկացրել են երկու դասընթաց «Վթարափրկարարական սարքավորումների օգտագործում և սպասարկում» և «Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու տեխնոլոգիաներ» ծրագրերով։
Փրկարարական ջոկատների տարածքում մարզման անցկացման նպատակով օգտագործվում էին Կենտրոնի շարժական տրենաժորներն և ուսումնական սարքավորումները, ինչը թույլ տվեց ամբողջ անձնակազմին անցնել վերապատրաստումն առանց իրենց հիմնական խնդիրներից կտրվելու։
Տվյալ միջոցառումը բարձր գնահատվեց Հայաստանի Հանրապետության ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակության կողմից, որն այցելել էր հրշեջ-փրկարարական ջոկատը դասընթացների ժամանակ։
«Վերապատրաստումների անցկացման տվյալ ձևաչափն արդյունավետ է դրսևորել իրեն և պետք է ընդլայնվի ինչպես փրկարարական աշխատանքների անցկացման թեմաների, այնպես էլ ՀՀ տարածքի այլ որոնողափրկարարական ջոկատների ներառման աշխարհագրության մասով», – հայտնեց նախարարը։