Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

2022 թ․ մարտի 1-ի ՔՊՄԿ Գլխավոր քարտուղարի ելույթը
Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: 1931 թ. Մի շարք պետությունների նախաձեռնությամբ Փարիզում ստեղծվեց «Ժնևյան գոտիների ասոցիացիա»-ն, որը հետագայում վերափոխվեց Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ):
ՔՊՄԿ-ն գլխավորում է Գլխավոր քարտուղարը, որն ընտրվում է Գլխավոր Ասամբլեայի կողմից 6 տարի ժամկետով։ 2018 թ․ հոկտեմբերից ՔՊՄԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է Բելկասեմ Էլկետրուսին։ 2019 թ․ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը նա առաջարկեց անցկացնել “Մեր նպատակն է՝ երեխաների անվտանգությունը” կարգախոսով։
Ռուսաստանի Դաշնությունը 1993 թվականից ՔՊՄԿ լիիրավ անդամն է: Ռուսաստանի Դաշնության կառավարության 2003 թ. հուլիսի 3-ի թիվ 323 որոշման համաձայն, Ռուսաստանի ԱԻ նախարարությունը հանդիսանում է հիմնական համակարգող մարմին, որն ապահովում է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը ՄՔՊԿ-ին:
Ներկայումս Ռուսաստանի և ՔՊՄԿ փոխգործակցությունն իրականացվում է ՌԴ կառավարության և ՔՊՄԿ միջև կնքված Ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագրի հիման վրա: Իրագործվում է համատեղ ծրագիր միջազգային զարգացմանն աջակցելու ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնությունը ՔՊՄԿ ռազմավարական գործընկերն է և դոնորը, որը թույլ է տալիս Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարությանը ՔՊՄԿ հովանու ներքո իրականացնել միջազգային զարգացման աջակցության կարևորագույն ծրագրեր: Դրանք ներառում են վերապատրաստման տեխնիկական միջոցների մատակարարումը և հատուկ սարքավորումների նմուշներով փրկարարական ծառայությունների հագեցվածության ապահովումը, ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնների զարգացմանն ուղղված մեթոդաբանական և տեխնիկական օգնության տրամադրումը, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքմանը անձնակազմի վերապատրաստումը, հումանիտար ականազերծման և արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման և գործնական ուսուցման տարածաշրջանային կենտրոնների տեղակայումը:
Այս նախագծերի իրականացման շնորհիվ ամրապնդվում են ազգային, տարածաշրջանային և միջազգային քաղաքացիական պաշտպանության պոտենցիալները: Բարելավվում է տարբեր բնույթի արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը, ինչպես նաև տրամադրվում է մարդասիրական օգնություն և աջակցություն այն երկրներին, որոնք կարիք ունեն զարգացնելու ազգային կառույցներում քաղաքացիական պաշտպանությունը:
ՔՊՄԿ հետ փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը Մոնիթորինգի և համակարգման միջազգային կենտրոնի զարգացումն է: Ներկայումս կենտրոնը վստահորեն զարգանում է, դառնալով հիմնական միջազգային կենտրոններից մեկը, որն իրականացնում է տեղի ունեցած խոշոր աղետների վերաբերյալ տեղեկատվությւան ավտոմատացված հավաքագրում, վերլուծություն և գործնական փոխանակում, արտակարգ իրավիճակների վերաբերյալ աշխարհագրական տեղեկատվության մոնիթորինգ և կանխատեսում զարգացած տեխնոլոգիաների հիման վրա, ինչպես նաև ՔՊՄԿ անդամն երկրների ճգնաժամային կառավարման մասնագետների հեռավար ուսուցման ծրագրերի զարգացման միասնական հարթակ:
Շարունակվում են համապարփակ աշխատանքները ԱԻ մասնագետների ուսուցման համակարգի կատարելագործման ուղղությամբ: Մասնավորապես, ՔՊՄԿ հետ ռազմավարական գործընկերության հիման վրա աշխատանքներ են տարվում ՔՊ մասնագետների վերապատրաստման միասնական մեթոդաբանական բազա ստեղծելու և մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի և դասընթացների անցկացման բարելավման ուղղությամբ՝ կիրառելով հեռակա ուսուցման տեխնոլոգիաներ:
Հաճախակի վերապատրաստման դասընթացներ են անցկացվում ՔՊՄԿ անդամ երկրների մասնագետների համար ՌԴ ԱԻՆ կրթական կազմակերպությունների տարածքում, նաև դասընթացներն իրականացվում են դասավանդողների մեկնումներով այլ երկրներ «դասավանդողների մոբիլ խմբեր» ձևաչափով: ՌԴ ԱԻՆ մասնագետները տարեկան անցնում են ՔՊՄԿ միջազգային վերապատրաստման դասընթացներ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության և ՔՊՄԿ համագործակցությունը նպաստում է միջազգային մարդասիրական արձագանքման մեխանիզմների և բնակչության պաշտպանության համակարգերի ստեղծմանը, ինչպես նաև համաշխարհային օրակարգի իրականացման կայուն զարգացմանը, ամրապնդելով միջազգային համագործակցությունը 21-րդ դարի մարտահրավերներին և սպառնալիքներին պատրաստվածության բարձրացման բնագավառում:
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրվել են իրենց քաղաքացիական պաշտպանության գործին: