«Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վթարափրկարարական ծրագրերի իրականացման տեխնոլոգիաներ» դասընթացի պատրաստում

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարության կողմից որոշում է կայացվել 2022 թվականին ընդլայնել Հայաստանի Հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայության մասնագետների հետ ուսումնական ծրագրերի անցկացման աշխարհագրությունը։
«Հեռու գտնվող ջոկատներում դասընթացներ անցկացնելու համար մենք մշակում ենք թրեյնինգներ հաշվի առնելով ուսումնական պրոցեսի անցկացում հերթապահ փրկարարների հետ առանց իրենց հիմնական խնդիրներից կտրելու, ինչպես նաև պատրաստում ենք բազմաֆունկցիոնալ շարժողական վերապատրաստման սարքավորումներ անմիջապես հրդեհափրկարարական ջոկատի տարածքում գործնական վարժանքներ անցկացնելու համար», – հայտնեց ուսուցման և որակավորման բարձրացման գծով գլխավոր մասնագետ Իգոր Շեստակովը։
Փետրվարի վերջին նախատեսված է նման մի վարժանք Լոռու մարզում Վանաձոր քաղաքում, ուր կանցկացվեն թրեյնինգներ «Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու տեխնոլոգիաներ» և «Վթարափրկարարական սարքավորումների կիրառում և սպասարկում» ծրագրերով։
Հետագայում այս միջոցառումները կստանան մշտական բնույթ՝ ապահովելով ՀՀ ԱԻՆ փրկարարների բարձր պրոֆեսիոնալիզմն ու ցանկացած փորձություններին դիմագրավելու պատրաստակամությունը։