Փրկարարական տեխնիկայի և սարքավորումների ստուգում

Փետրվարի 3-ին անցկացվեց փրկարարական տեխնիկայի և սարքավորումների հերթական ստուգումը, որոնք Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը փոխանցել է Հայաստանի Հանրապետության ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներին։ Ստուգման ընթացքում տրվեց խորհրդատվական օգնություն գույքի (այդ թվում՝ վթարափրկարարական գործիք, տարբեր հզորության գեներատորներ, մեքենաներ, կվադրոցիկլներ, նավակներ և այլն) անվտանգ օգտագործման, սպասարկման և պահպանման հարցում։
Նման միջոցառումներն ուղղված են ռուսական փրկարարական սարքավորումների ծառայության ժամկետի երկարացմանը և լավ վիճակում պահելուն, ինչը թույլ կտա այն հաջողությամբ օգտագործել ի շահ Հայաստանի բնակչության։