ՌՀՄԱԿ աշխատակիցները ՀՀ ԱԻՆ փրկարարների համար անցկացրեցին որոնողափրկարարական աշխատանքներ կատարելիս ձնահոսքային անվտանգության հիմունքների մասին դասընթաց։
Ունկնդիրները ծանոթացան ձնահոսքի վտանգի գնահատման մեթոդներին, ձնահոսքի վտանգ ունեցող ռելիեֆում աշխատելիս ռիսկերի նվազեցման միջոցիներին, ինչպես նաև ժամանակակից հանդերձանքի կիրառմամբ ձնահոսքից տուժածների որոնման ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների մարտավարության հետ։
Ստացված գիտելիքները փրկարարները գործնականում ամրապնդեցին իրականին մոտեցված պայմաններում։