«Արտակարգ իրավիճակներում ճառագայթաքիմիական և կենսաբանական ապահովում» դասընթաց

Նոյեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՌՀՄԱԿ ուսումնական բազայում ՌԴ ԱԻՆ զարգացման համալսարանի դասախոսները ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մասնագետների հետ անցկացրեցին ուսումնական պարապմունքներ «Արտակարգ իրավիճակներում ճառագայթաքիմիական և կենսաբանական ապահովում» դասընթացի շրջանակներում։ Դասընթացների անցկացման ընթացքում նկատվում է կրթական միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակ և ունկնդիրների մասնակցություն։ ՀՀ ԱԻՆ յոթ փրկարարներ ստացան ՌԴ ԱԻՆ զարգացման համալսարանի որակավորման բարձրացման վկայականներ։