Հայաստանյան մասնագետների համար արդյունաբերական ալպինիզմի ոլորտում որակավորման բարձրացում

ՀՀ ԱԻՆ հինգ աշխատակից ավարտեցին «Բարձրության վրա ճոպանի կիրառմամբ աշխատանքների ուսուցում իրականացնող մասնագետ» որակավորման բարձրացման ծրագրով ուսուցումը։ Ուսուցումն անցկացվեց Ուֆա քաղաքի «ՊրոֆՍերվիս» ՍՊԸ ուսումնական կենտրոնում ՌՀՄԱԿ օժանդակությամբ։ Ուսուցման ավարտին ունկնդիրները ստացան որակավորման բարձրացման վկայականներ, որոնք իրավունք են տալիս անցկացնել տվյալ թեմատիկայով հրահանգչամեթոդական դասընթացներ։