Փլատակներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում

Հոկտեմբերի 29-ին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում քննությունների հաջող հանձնմամբ ավարտվեց «Փլատակներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում» թեմայով մեկշաբաթյա դասընթացը, որն անցկացրեցին «ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» դասախոսները։ Ուսուցման ավարտին ՀՀ ԱԻՆ 15 աշխատակիցներ ստացան դասընթացն անցնելու վկայականներ։ Փրկարարները շնորհակալություն հայտնեցին դասախոսական անձնակազմին և մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հետագա՝ ավելի երկարատև ուսուցման նկատմամբ։