Իրանի Ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի փրկարարական հարցերով փոխնախարարի այց

2021 թվականի սեպտեմբերի 15-ին ՌՀՄԱԿ այցելեց Իրանի Ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի փրկարարական հարցերով փոխնախարար Հոմայուն Բախտիարին։ Պատվավոր հյուրը ծանոթացավ Կենտրոնի ուսումնական բազային, ներկա գտնվեց վթարափրկարարական աշխատանքների հիմունքների վերաբերյալ դասընթացներին, որոնք անցկացնում էին ՌՀՄԱԿ հրահանգիչները Հայաստանի Հանրապետության Ալպինիզմի ֆեդերացիայից ունկնդիրների համար։ Պարոն Բախտիարին հետաքրքրություն հայտնեց Կենտրոնի հետ համագործակցության հարցում՝ իրանցի մասնագետների համար ուսումնական ծրագրերի անցկացման համատեքստում։ Դա մեզ համար լավ նորություն է, քանի որ ՌՀՄԱԿ-ը ձգտում է ընդլայնել լսարանը և պատրաստ է իր ունկնդիրների շարքում տեսնել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև ուսանողների տարածաշրջանի հարևան երկրներից։