ՌՀՄԱԿ Վարչության անդամների այցի կապակցությամբ Կենտրոնի օպերատիվ տեխնիկական հնարավորությունների և ուսումնական բազայի ներկայացում

Մայիսի 26-ին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն այցելեցին Քաղպաշտպանության հարցերով ՌԴ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը։ Պաշտոնական այցի ընթացքում հյուրերը ծանոթացան ՌՀՄԱԿ օպերատիվ պատրաստվածության ուժերի և միջոցների հետ, դիտեցին Կենտրոնի ուսումնական բազայի հնարավորությունների ցուցադրական ծրագիրը, ինչպես նաև կառավարման դաշտային կետից մասնակցեցին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ, ՀՀ ԱԻՆ ՃԿԿ, Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնի և Արցախում ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի հետ տեսակոնֆերանսին։