ՌԴ և ՀՀ ԱԻ նախարարները քննարկեցին փոխգործակցության հարցեր

Մայիսի 14-ին ՌԴ ԱԻ նախարար Եվգենիյ Զինիչևը աշխատանքային հանդիպում անցկացրեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի հետ։ Կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ երկկողմանի համագործակցության հարցեր։

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը դիտարկեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հեռանկարային զարգացման, ինչպես նաև նրա ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական տեխնիկայով ու սարքավորումներով համալրելու հարցերը։ «Կենտրոնը ցույց տվեց ճգնաժամերին և արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքելու ունակությունը ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ այլ երկրներում», – ընդգծեց Զինիչևը.

Կենտրոնի գործունեության հեռանկարային ուղղություններից մեկը դառնում է հրշեջ-փրկարարների վերապատրաստումը։ Մոտ ժամանականերում Կենտրոնի բազայում կկազմակերպվեն ՌԴ ԱԻՆ-ի Սանկտ-Պետերբուրգի ՊՀԾ համալսարանի դասախոսների ներգրավմամբ որակավորման բարձրացման հերթական դասընթացներ։

ՌԴ ԱԻՆ ղեկավարը հաղորդեց իր նախագահությամբ ՀԱՊԿ-ի Արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի հերթական նիստի անցկացման մասին, որը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հոկտեմբեր ամսին Մոսկվայում։

Բնական և մարդածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խրհրդի շրջանակներում ՌԴ ԱԻՆ-ը հանդես եկավ ԱՊՀ Ուժերի կորպուսի գործունեության ակտիվացման նախաձեռնությամբ։ Նոգինսկի փրկարար կենտրոնի հրաձգարանում ավարտվեցին առաջին լայնածավալ զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում էին Ռուսաստանի տարածքում ավերիչ երկրաշարժի դեպքում Համագործակցության անդամ պետությունների կողմից օգնության ցուցաբերման հարցերը։

Ե․ Զինիչևը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ԱԻՆ-ին տվյալ միջոցառմանն աջակցելու և առաջին փուլին մասնակցելու համար, որում ներգրավվել էին ԱՊՀ արտակարգ իրավիճակների ծառայությունների ճգնաժամային կառավարման կենտրոնները։ «Մենք դիտարկում ենք նմանատիպ զորավարժությունների կազմակերպումը երկու տարին մեկ առավել արդիական սցենարներով տարբեր ԱՊՀ երկրներում։ Դրանք նպաստում են բնակչության և տարածքների պաշտպանության հարցերում ընդհանուր մոտեցումների ձևավորմանը», – նշեց ՌԴ ԱԻ նախարարը։

Հանդիպման ավարտին Ե․ Զինիչևը հրավիրեց հայկական պատվիրակությանը այցելել «Համալիր անվտանգություն» միջազգային սրահի միջոցառումները և մասնակցել գործնական ծրագրին։

(с) օգտագործվել են ՌԴ ԱԻՆ կայքի նյութերը