Խոշոր հրդեհների մարման նորարարական միջոցները

Ապրիլի 12-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բազայում «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն» անցկացրեց «Խոշոր հրդեհների մարման նորարարական միջոցներ քաղաքային կառուցապատումներում (բարձրահարկ շենքերում)» թեմայով դասընթաց։ Դասընթացն անցկացրեցին ՌԴ ԱԻՆ ՀՊԾ (Հակահրդեհային պետական ծառայության) ակադեմիայի մասնագետները, համալսարանի պետի տեղակալը, ն/ծ գնդապետ Դմիտրի Ստանիսլավի Շկուրսկին և հրդեհային մարտավարության բաժնի ու հրդեհաշիջման կրթագիտական համալիրի դոցենտ, տ․գ․թ․ գնդապետ ն/ծ Միխաիլ Միխաիլի Դանիլովը։
Դասընթացին մասնակցեցին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 փրիարար։
«Փոշով, փրփուրով, գազով շարժական կրակմարիչներ», «Ուղղաթիռների և դրոնների կիրառումը բազմահարկ շինություններում հրդեհների մարման դեպքում», «Բազմահարկ շենքերի վերին հարկերից մարդկանց տարհանման միջոցներ», «Հրշեջները և փրկարարները բարձրահարկ շինություններում», «Օդափոխվող շենքի ճակատով բազմահարկ շենքերում հրդեհների օրինակներ», «Հրդեհների փնտրում», «Հրդեհների կանխատեսում բազմահարկ շինություններում և մարդկանց անվտանգ տարհանման հնարավորություններ» և այլ թեմաներով հարցեր մշակվեցին։
Դասընթացն ավարտած մասնագետներին հանձնվեցին ՌԴ ԱԻՆ ՀՊԾ ակադեմիայի որակավորման բարձրացման վկայականներ։