Ձնաբուք Գորիս-Սիսիան ճանապարհին

Անցած հանգստյան օրերին՝ հունվարի 30-31-ին ավելի քան հարյուր մեքենա ձնաբքի պատճառով արգելափակվել էին Գորիս-Սիսիան միջպետական ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։
ՌՀՄԱԿ աշխատակիցները ՀՀ ԱԻՆ մարզային վարչությունների հետ համատեղ օգնություն էին ցույց տալիս վարորդներին ձյան կուտակումներից մեքենաների դուրս բերման գործում։