Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության այցը

29.12.2020 Կենտրոն այցելեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում էին.
• Թիերի Ռիբոն` Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը,
• Զառա Ամատունին` Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության Հասարակության հետ կապերի և կանխարգելիչ ծրագրերի բաժնի պետը,
• Իգոր Շևցովը` Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության Զինված ուժերի հետ աշխատանքի հարցերով պատվիրակը,
• Էմմա Մկրտչյանը` Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության Զինված ուժերի հետ աշխատանքի բաժնի օգնականը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում մարդասիրական օպերացիաների, բեռների առաքման, մասնագետների վերապատրաստման, միջազգային իրավունքի և այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հարցերը։
ՌՀՄԱԿ տնօրինությունը հյուրերին ծանոթացրեց Կենտրոնի հետ։ Նրանց վրա մեծ տպավորություն գործեց Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու արտակարգ իրավիճակներին արձագանքելու հնարավորությունները։
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն համագործակցության հնարավորություն է տեսնում ՌՀՄԱԿ աշխատակիցների, ինչպես նաև ՌՀՄԱԿ-ի օժանդակությամբ Հայաստանի ԱԻՆ ներկայացուցիչների վերապատրաստման մեջ։