ՌՀՄԱԿ աշխատակիցները մասնակցել են տեղի ունեցած արտակարգ իրավիճակին

Օգոստոսի 26-ին Երևանում տեղի է ունեցել բնակելի շենքի մասնակի փլուզում կենցաղային գազի պայթյունի հետևանքով: ՌՀՄԱԿ աշխատակիցները մասնակցեցին արտակարգ իրավիճակի արձագանքմանը` տեղակայելով շարժական ղեկավարման կետ դեպքի վայրում, որի նպատակն էր ուժեղացնելու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուժերն ու միջոցները:
ժամանելուն պես, ՌՀՄԱԿ օպերատիվ խումբը աշխատանքներ է իրականացրել վթարա-փրկարարական աշխատանքներն համակարգող ղեկավարի հետ:
ՌՀՄԱԿ աշխատակիցների կողմից իրականացվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար դեպքի վայրից անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հեռարձակված տեսանյութ, ինչպես նաև ԱԹՍ թռիչքն ավտոմատ ռեժիմով՝ վթարված շենքի 3D մոդել ստեղծելու համար` հետագա ուսումնասիրության և հաշվարկների համար:
Ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և անձամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Որոնողափրկարարական ստորաբաժանման աշխատակիցները համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի հետ, որոնք իրականացնում էին փլատակների ապամոնտաժում, ստեղծել են փրկարարական ուժերի պաշարների և միջոցների պահուստ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: Տրամադրվել է փրկարարական պարսատիկ սարքավորում և խորհրդատվություն: