Սոչիում տեղի ունեցավ փրկարարների միջազգային համաժողով

Մարտի 4-ից 5-ը Սոչիում, ՌԴ ԱԻՆ ՀՏՈՓՋ-ի տարածքում, տեղի ունեցավ փրկարարների միջազգային համաժողով «Ներկայիս ՌԴ որոնողափրկարարական ծառայությունը և լեռներում ու ծովում հետագա փրկարարական գործողություններ իրականացնելու տեխնոլոգիաների զարգացումը» թեմայով: Համաժողովին մասնակցում էին Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Աբխազիայի, Ադրբեջանի փրկարար և հրշեջ ջոկատների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ ցուցադրական պարապմունք ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանը՝ վթարված շենքերից մարդկանց տարհանում, ուղղաթիռից փրկարարների և կինոլոգների վայրէջք, տուժածների որոնում: ՌՀՄԱԿ ներկայացուցիչները քննարկել են հետագա փոխհամագործակցության հարցերը: