Վարչության նիստ

2019թ. նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի Համատեղ ղեկավարման Վարչության հերթական նիստը, որտեղ քննարկվել են ՌՀՄԱԿ-ի առջև ծառացած արդի խնդիրները: Հանդիպման ընթացքում ՌՀՄԱԿ տնօրինությունը ներկայացրեց 2019 թվականի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև 2020-2022 թվականների ՌՀՄԱԿ զարգացման ծրագիրը:

Հանդիպման ավարտին փոխնախարարներ՝ ՌՀՄԱԿ Խորհրդի համանախագահներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը ստորագրեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի Խորհրդի նիստի արձանագրությունը:

Նաև պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Բոլոր հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, քննարկվել են տարբեր հարցեր ՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության ամրապնդման և համագործակցության զարգացման՝ ինչպես Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ոլորտում: