Համատեղ ղեկավարման Վարչության անդամների այցը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ռուս-Հայկական մարդասիրական կենտրոն էր այցելել ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար, ՌՀՄԱԿ Խորհրդի համանախագահ Նիկոլայ Գրեչուշկինը: Նրա հետ միասին կենտրոն էին այցելել նաև Խորհրդի նոր անդամներ՝ ՌԴ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վ.Ա. Սոլովյովը, լոգիստիկայի և տեխնիկական աջակցության վարչության տնօրեն Ն.Ն. Եվպլովը: Հանդիպմանը ներկա էին նաև ՌՀՄԱԿ Խորհրդի հայկական կողմը, ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար, Խորհրդի համանախագահ Ա.Վ. Բալյանի գլխավորությամբ:

Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ կենտրոնի հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը, ուսումնասիրեց փրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքավորումները, և գնահատեց ՌՀՄԱԿ ՃԿԿ կենտրոնի իրավիճակային սրահի հնարավորությունները: Ծանոթացան ավարտված և ընթացող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են նյութատեխնիկական և կրթական համակարգի բարելավմանը:

ՌՀՄԱԿ-ի տնօրինությունը զեկուցեց 2019 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ:

Աշխատանքային այցի ավարտին Խորհուրդը բարձր է գնահատել ՌՀՄԱԿ-ի աշխատանքը, ինչպես նաև քննարկվել է ՌՀՄԱԿ զարգացման հետագա ծրագրերը: