Ուսումնամարզական ուղևորություն դեպի Սևաբերդ

Հոկտեմբեր 24-ին ՌՀՄԱԿ-ի օպերատիվ կառավարման բաժնի մասնագետները որոնողափրկարարական բաժնի մասնագետի հետ համատեղ, ուսումնամարզական ուղևորություն են կատարել դեպի Սևաբերդ լեռնային տարածք:

Այցի նպատակը ՃԿԿ-ի հետ տեսակոնֆերանս հաղորդակցության անցկացումն էր, բջջային կապի և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման միջոցով, ինչպես նաև երկրորդ փուլի «Կվադրոցիկլերի կառավարում և անվտանգ շահագործում» թեմայով ՀՀ ԱԻՆ փրկարարների առաջիկա դասընթացների համար հսկիչ կետերի նախապատրաստումը: Բոլոր խնդիրները հաջողությամբ կատարված են: