ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների ուսուցանումը ՌՀՄԱԿ-ում

ՌՀՄԱԿ կենտրոնում 2019 թ.-ի 02.10-22.10 դասընթացներ անցկացվեցին ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների հետ: ՌՀՄԱԿ-ի մասնագետները ուսանողների հետ դասընթացներ են անցկացրել այնպիսի ուղություններով, ինչպիսիք են հրդեհային պատրաստությունը, առաջին բուժօգնությունը, ժամանակավոր կացարանների կազմակերպումը և տեղակայումը, հիդրավլիկ սարքավորումների և էլեկտրական գործիքների հետ աշխատանքը, ռադիոկապի և ռադիոփոխանակման կանոնների հիմունքները, լեռնագնացության սարքավորումների հետ աշխատանքը, շարժական կառավարման կենտրոն տեղակայումը: Ուսանողները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն: