ՀՇՎ «Միգրացիոն հոսքերի կառավարում»

Հոկտեմբերի 16-ից 17-ը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, մասնակցեց «Աղետից կամ ռազմական գործողություններից առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» հրամանատարաշտաբային վարժանքներին:

Սա Հայաստանի Հանրապետությունում առաջին լայնածավալ զորավարժությունն է, որին մասնակցում են բնակչության պաշտպանությունը համակարգող մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Վարժանքի սցենարով կազմակերպիչները հաշվի են առել միգրացիայի բոլոր տարբերակները՝ ներառյալ ներգաղթյալների հետ ահաբեկիչների մուտքը երկիր, ինչպես նաև ՀՀ համապատասխան մարմինների գործողությունները՝ ուղղված ահաբեկիչների հայտմաբերմանը:

Միգրացիոն հոսքերի կառավարումը արտակարգ իրավիճակների ժամանակ դա նաև ժամանակավոր կացության կենտրոնների ստեղծումն է ներգաղթյալների համար:

Ճամբարը տեղակայվել է Բավրայի սահմանային կետի հարևանությամբ, որը ապահովված է ննջասենյակներով, սնունդով, պետքարաններով և կապի միջոցներով: Տեղում կազմակերպվել էր ներգաղթյալների փաստաթղթերի ստուգում: Ըստ պատասխանատուների՝ ամենամեծ խնդիրը գործի պատշաճ կազմակերպումն է՝ Հայաստանի Հանրապետություն ներգաղթյալների ժամանումից սկսած առաջին երկու ժամվա ընթացքում բոլոր խնդրահարույց հարցերը բացահայտելը:

ՄԱԿ-ի խոսնակ Աննա Կարին Օստը վստահ է, որ նման զորավարժությունների ընթացքում համապատասխան կառույցները պետք է հստակ գործեն և հասկանան, թե ինչպես են նրանք գործելու արտակարգ իրավիճակներում: «Կարևոր է վաղաժամ հայտնաբերել բացթողումները և միասին գտնել դրանց լուծումները» – ասեց Աննա Կարին Օստը:

ՌՀՄԱԿ-ի կողմից ճամբարը ապահովվել է նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաև բջջային կապի կենտրոնով (Գերկարճ ալիքներ (ԳԿԱ), տեսակոնֆերենս կապով (ՏԿԿ), արբանյակային կապով, անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ)): ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) հետ անցկացվեց տեսակոնֆերանս, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ ՃԿԱԿ-ի և Ռուս-Սերբական հումանիտար կենտրոնի (ՌՍՀԿ) հետ կազմակերպվեց տեսակապ: Մշակվել է հաղորդակցության բոլոր տեսակների միջոցով ԱԹՍ-ից տեսակապի հեռարձակում: