Հիդրավլիկ փրկարարական գործիքների ցուցադրում

Սեպտեմբերի 5-ին  “Տիրնի և Հենդերսոն” ՍՊԸ-ի հետ համատեղ, Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը կազմակերպեց ժամանակակից փրկարարական գործիքների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և ՀՀ ԱԻՆ աշխատակիցները:

Մոսկվայից ժամանած մասնագետները ցույց տվեցին ռուսաստանյան “Ագրեգատ” գործարանի արտադրանքի՝ հիդրավլիկ փրկարարական գործիքների առավելությունները, հեռակառավարման հնարավորությունները, թեթևացված գործիքը և դրանց այլ նոր լուծումները: ՀՀ ԱԻՆ գործընկերները մեծ հետաքրքրություն են հայտնել ցուցադրված հիդրավլիկ փրկարարական գործիքների նմուշների նկատմամբ: