Փրկարար ծառայությունները «Սերբիա 2019-ը» միջազգային ուսումնավարժանքներում

Հուլիսի 25-27-ը Սերբիայի Հանրապետությունում անցկացվեցին փրկարար ծառայությունների «Սերբիա- 2019» միջազգային վարժանքները: Այս զորավարժությունների նպատակն էր՝ ցուցադրելու փրակարար ծաառայությունների համատեղ պատրաստակամությունը պայքարելու ժամանակակից սպառնալիքների դեմ և արտակարգ իրավիճակներում: Նրանց մասնակցել է ավելի քան 500 փրկարար Ռուսաստանից, Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հյուսիսային Մակեդոնայից, Հունգարիայից, Թուրքիայից և Կուբայից:

Զորավարժությունների նախագծման համաձայն՝ Բալկանյան թերակղզու մի քանի երկրների տարածքում 7 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը Նիշ քաղաքն է: Երկրաշարժի հետևանքները կործանարար են՝ շենքերի փլուզում, ճանապարհատրանսպորտային պատահարներ, հրդեհներ, մարդկային զոհեր: Համապատասխան ծառայությունները անցան փրկարարական աշխատանքներին, և միջազգային խումբն անմիջապես արձագանքեց արտակարգ իրավիճակին:

Ռուս-Հայակական հումանիտար արձագանքման կենտրոնը մասնակցեց վարժանքներին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր արտակարգ իրավիճակների գոտու հետախուզման և գնահատման համար, ինչպես նաև համակարգեց հրշեջ-փրկարարական ծառայությունների գործողությունները: Իրականացվել է օրթոֆոտոգրաֆիա և ստեղծվել են ուսումնական կետերի եռաչափ մոդելներ, տրամադրվել է ուղիղ տեսահեռարձակում բոլոր թռչող սարքավորումների օգտագործմամբ, ինչը ցույց է տվել կենտրոնի աշխատակազմի բարձր տեխնիկական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը:

Զորավարժությունները ղեկավարում էին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանը և Սերբիայի Հանրապետության պետական ​​քարտուղար Միլոսլավ Միլիչկովիչը:

«Կարող եմ վստահ ասել, որ սահմանված առաջադրանքներն լուծված են և մասնագիտական ​​հմտությունները ցուցադրված: Փրկարարների պատրաստվածությունը  համապատասխանում է բոլոր չափանիշներին», – ասաց Ալեքսանդր Չուպրիյանը: Փոխնախարարը նշել է նաև միջազգային վարժանքների կարևորությունը, որոնք ուղեկցվում են անհրաժեշտ ուժերի և միջոցների տեղափոխմամբ, տեխնիկայի և սարքավորումների փոխադրմամբ:

«Դժվար է միայնակ հաղթահարել լայնածավալ արտակարգ իրավիճակները, ուստի անհրաժեշտ է մոբիլիզացիա և միջազգային ռեսուրսների ներգրավում: Հետևաբար, այնքան կարևոր է, որ հարևան երկրները, ինչպիսիք են Հունգարիան, Թուրքիան, Բոսնիա և Հերցեգովինան և այլ երկրներ մասնակցելով այս զորավարժություններին, ցուցաբերեցին համերաշխություն և պատրաստակամություն համատեղ ուժերով դիմակայել տարբեր սպառնալիքներին», – ընդգծեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալը:

Օտարերկրյա արտակարգ իրավիճակների ծառայությունների կապը միջազգային կառույցների հետ շատ կարևոր է փոխգործակցության ամրապնդման, բաց երկխոսության և երկարաժամկետ համագործակցության կառուցման պատրաստակամության համար: