ՌՀՄԱԿ-ը կմասնակցի փրկարար ծառայությունների միջազգային վարժանքներին Սերբիայում

Հունիսի 25-ից 28-ը Սերբիայի Նիշ քաղաքում անց են կացվելու Ռուս-Սերբական հրշեջ-փրկարար ծառայությունների զորավարժություններ, որին կմասնակցեն Ռուս-Հայկական մարդասիրականր արձագանքման կենտրոնի մասնագետները:
Զորավարժությունները կօգնեն բարձրացնել փրկարար ստորաբաժանումների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման ուղղությամբ և միջազգային համագործակցության մակարդակը: ՌՀՄԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է մարդկանց որոնման և հայտաբերման խնդիրները անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ինչպես նաև զորավարժության տարբեր օբյեկտների միջև տեսատեղեկատվական կապի աջակցությունը:
Ռուս-Սերբական հրշեջ-փրկարարական ծառայությունների զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի, Սերբիայի, Կուբայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Հունգարիայի, Թուրքիայի ստորաբաժանումները, ինչպես նաև Ռուս-Սերբական մարդասիրական կենտրոնը և Քաղաքացիական Պաշտպանության Միջազգային Կազմակերպության (ՔՊՄԿ) ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 500 մարդ և 120 միավոր սարքավորում: