Վերապատրաստման դասընթացներ ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային որոնողափրակարարական ջոկատում “Արդյունաբերական լեռնագնացություն” թեմայով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները ևս մեկ դասընթաց հաջողությամբ ավարտեցին ՌԴ լավագույն ուսումնական կենտրոններից մեկում:

Մարտի 10-ից 22-ը ՀՀ ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի 10 փրկարարներ ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանային որոնողափրակարարական ջոկատի ուսումնական տարածքում վերապատրաստվել են «Արդյունաբերական լեռնագնացություն» լրացուցիչ մասնագիտական ծրագրով: Ծրագրի շրջանակներում նրանք ուսումնասիրել են բարձրության վրա տուժածների տեղափոխում և փրկարարական աշխատանքներ իրականացնելու տեխնիկան, օգտագործելով ալպինիստական սարքավորումներ:

Սա առաջին իրականացվող ուսումնական ծրագիրը չէ ՀՀ ԱԻՆ փրակարարների համար Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հարավային տարածաշրջանային որոնողափրակարարական ջոկատի կողմից՝  ՀՏՈՓՋ փորձառու դասախոսների կողմից կազմակերպված հատուկ դասընթացները միջազգային համագործակցության հիանալի օրինակ են:

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Հարավային տարածաշրջանային որոնողափրակարարական ջոկատին համագործակցության համար և վստահություն է հայտնում հետագա դրա զարգացմանը: