Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր

Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: 1931 թ. Մի շարք պետությունների նախաձեռնությամբ Փարիզում ստեղծվեց «Ժնևյան գոտիների ասոցիացիա»-ը, որը հետագայում վերափոխվեց Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպությանը (ՄՔՊԿ):

Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: 1931 թ. Մի շարք պետությունների նախաձեռնությամբ Փարիզում ստեղծվեց «Ժնևյան գոտիների ասոցիացիա»-ը, որը հետագայում վերափոխվեց Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպությանը (ՄՔՊԿ):

Ռուսաստանի Դաշնությունը 1993 թվականից ՄՔՊԿ-ի լիիրավ անդամն է: Ռուսաստանի Դաշնության կառավարության 2003 թ. հուլիսի 3-ի թիվ 323 Որոշման համաձայն, Ռուսաստանի ԱԻ նախարարությունը հանդիսանում է հիմնական համակարգող մարմին, որն ապահովում է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը ՄՔՊԿ-ին:

Ներկայումս Ռուսաստանի և ՄՔՊԿ-ի փոխգործակցությունը իրականացվում է ՌԴ կառավարության և ՄՔՊԿ-ի միջև կնքված Ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագրի հիման վրա: Կատարվում է համատեղ ծրագիր միջազգային զարգացմանն աջակցելու ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնությունը ՄՔՊԿ-ի ռազմավարական գործընկերն է և դոնորը, որը թույլ է տալիս Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարությանը ՄՔՊԿ-ի հովանու ներքո իրականացնել միջազգային զարգացման աջակցության կարևորագույն ծրագրեր: Դրանք ներառում են վերապատրաստման տեխնիկական միջոցների մատակարարումը և հատուկ սարքավորումների նմուշներով փրկարարական ծառայությունների հագեցվածության ապահովումը, ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնների զարգացմանն ուղղված մեթոդաբանական և տեխնիկական օգնության տրամադրումը, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքմանը անձնակազմի վերապատրաստումը, հումանիտար ականազերծման և արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման և գործնական ուսուցման տարածաշրջանային կենտրոնների տեղակայումը:

Այս նախագծերի իրականացման շնորհիվ ամրապնդվում են ազգային, տարածաշրջանային և միջազգային քաղաքացիական պաշտպանության պոտենցիալները: Բարելավվում է տարբեր բնույթի արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը, ինչպես նաև տրամադրվում է մարդասիրական օգնություն և աջակցություն այն երկրներին, որոնք կարիք ունեն զարգացնելու ազգային կառույցներում քաղաքացիական պաշտպանությունը:

ՄՔՊԿ-ի հետ փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկը մոնիտորինգի և համակարգման Միջազգային կենտրոնի զարգացումն է: Ներկայումս կենտրոնը վստահորեն զարգանում է, դառնալով հիմնական միջազգային կենտրոններից մեկը, որն իրականացնում է տեղի ունեցած խոշոր աղետների վերաբերյալ ավտոմատացված հավաքագրում, վերլուծություն և գործնական տեղեկատվության փոխանակում, արտակարգ իրավիճակների վերաբերյալ աշխարհագրական տեղեկատվության մոնիտորինգ և կանխատեսում զարգացած տեխնոլոգիաների հիման վրա, ինչպես նաև ՄՔՊԿ անդամ-երկրների ճգնաժամային կառավարման մասնագետների հեռավար ուսուցման ծրագրերի զարգացման միասնական հարթակ:

Շարունակվում են համապարփակ աշխատանքները ԱԻ մասնագետների ուսուցման համակարգի կատարելագործման ուղղությամբ:  Մասնավորապես, ՄՔՊԿ- ի հետ ռազմավարական գործընկերության հիման վրա աշխատանքներ են տարվում ՔՊ մասնագետների վերապատրաստման միասնական մեթոդաբանական բազա ստեղծելու,  մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի և դասընթացների անցկացման բարելավման ուղղությամբ, կիրառելով հեռակա ուսուցման տեխնոլոգիաներ:

Հաճախակի վերապատրաստման դասընթացներ են անցկացվում ՄՔՊԿ- ի անդամ երկրների մասնագետների համար ՌԴ ԱԻՆ կրթական կազմակերպությունների տարածքում, նաև դասընթացները իրականացվում են դասավանդողների մեկնումներով  արտասահմանյան երկրներ «դասավանդողների մոբիլ խմբեր» ձևաչափով: ՌԴ ԱԻՆ մասնագետները տարեկան անցնում են ՄՔՊԿ – ի միջազգային վերապատրաստման դասընթացներ:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության և ՄՔՊԿ- ի համագործակցությունը նպաստում է միջազգային մարդասիրական արձագանքման մեխանիզմների և բնակչության պաշտպանության համակարգերի ստեղծմանը, ինչպես նաև համաշխարհային օրակարգի իրականացման կայուն զարգացմանը, ամրապնդելով միջազգային համագործակցությունը 21-րդ դարի մարտահրավերներին և սպառնալիքներին պատրաստվածության բարձրացման բնագավառում:

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ողջ անձնակազմը  շնորհավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրվել են իրենց քաղաքացիական պաշտպանության գործին: