ՌՀՄԱԿ-ի Խորհրդի նիստը:

Դեկտեմբերի 8-ին ՌԴ ԱԻՆ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությունը և ՀՀ ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը մասնակցեցին Երևան քաղաքում կայացa] Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատեղ Խորհրդի նիստին։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ՌՀՄԱԿ ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հստակեցվեցին մարդասիրական արձագանքման բնագավառի 2019թ․ խնդիրները և հաստատվեց Կենտրոնի զարգացման Հայեցակարգը մինչև 2021թ.:
Գրեչուշկինը ՌՀՄԱԿ հայկական կողմի աշխատակիցներին, ՀՀ փրկարարական ծառայության ներկայացուցիչներին և ՌՀՄԱԿ ռուսական կողմի՝ աշխատանքում առավել աչքի ընկած աշխատակիցներին պարգևատրեց “Արտակարգ իրավիճակների մարդասիրական գործողությունների մասնակից” մեդալներով: ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արկադի Բալյանը պարգևներ հանձնեց ռուսական պատվիրակության ներկայացուցիչներին և ՌՀՄԱԿ-ի աշխատակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

Հոդվածում օգտագործվել են ՀՀ ԱԻՆ լուսանկարները