Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ հարավային տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատի հետ համագործակցությամբ, շարունակում է իրականացնել ՀՀ ԱԻՆ փրկարարական վերապատրաստման ծրագրեր

ՀՀ ԱԻՆ ՓԾ ծառայողները հերթական անգամ հաջողությամբ ավարտել են վերապատրաստման դասընթացները ՌԴ ԱԻՆ լավագույն ուսումնական կենտրոններից մեկում:
Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատի փրկարարների վերապատրաստման կենտրոնում՝ «Արդյունաբերական լեռնագնացության» ծրագրով վերապատրաստման դասընթացներ են անցել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ Հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի 10 փրկարարներ: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրել են բարձրադիր հատվածներում տուժածների փոխադրման հմտությունները եւ ալպինիսական սարքավորումների միջոցով օգնություն ցուցաբերելու մեթոդները:
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատի առաջին իրականացրած ուսումնական ծրագիրը չէ: ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատի փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ ուսումնական դասընթացները դարցել են միջազգային համագործակցության հիանալի օրինակ:
Մենք շատ դրական արձագանքներ ենք ստացել ՀՀ ԱԻՆ ՓԾ ծառայողների կողմից, ովքեր վերապատրաստվել են Հարավային տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատի փրկարարների վերաատրաստման կենտրոնում, ինչպես նաև ուսուցման որակի եւ ստեղծված կենսապայմանների մասին:
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ ԱԻՆ Հարավային տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատին փոխշահավետ համագործակցության համար և վստահություն հայտնում հետագա շարունակման և զարգացման համար: