ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՎ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Աշխատանքային այցի շրջանակներում ՌՀՄԱԿ-ի համատնօրեն Յուրի Վ. Պոլեշուկը այցելել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության Ակադեմիա: Ակադեմիայի ղեկավար գեներալ-մայոր Վիկտոր Պանչենկովի հետ հանդիպման ընթացքում ստորագրվել է համագործակցության զարգացման և կրթության ոլորտում ՔՊԱ-ի և ՌՀՄԱԿ-ի միջև փոխշահավետ շահերի տրամադրման վերաբերյալ Համաձայնագիր: Յուրի Պոլեշուկը և գեներալ-մայոր Վիկտոր Պանչենկովը քննարկել են ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունները՝

  • որակյալ մասնագետների վերապատրաստում
  • աշխատանքային փորձի և տեղեկատվության համակարգված փոխանակում անձնակազմի ունակությունների կատարելագործման և վերապատրաստման ոլորտում
  • գիտա-տեխնիկական տեղեկատվության փոխադարձ փոխանակում
  • նոր ուսումնական համատեղ ծրագրերի ստեղծում, հաշվի առնելով ՌԴ և ՀՀ փրկարարական ծառայությունների գործունեության և պայմանների առանձնահատկությունները

համատեղ գիտահետազոտական ​​աշխատանքների իրականացում, գիտագործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացում: