ՀԱՊԿ-ի մասնակիցների այցը Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

Մայիսի 15-ին Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ Արձագանքման ՈՒժերի Հավաքական Հրամանատարության (ԱԱՈՒՀՀ) ուսուցողա-մեթոդաբանական հավաքը: Հանդիպման թեման էր ՀԱՊԿ-ի իշխանությունների ղեկավարումը բնական աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման գործում:             Հանդիպմանը մասնակցում էին Պայմանագրի անդամ երկրների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարությունը: Հանդիպման մասնակիցներին ողջունել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Մասնակիցները այցելեցին նաև Ռուս-Հայկական հումանիտար արձագանքման կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի հնարավորություններին: Պայմանագրի անդամ երկրների ներկայացուցիչները գնահատեցին ՌՀՄԱԿ ՃԿԿ իրավիճակային սրահի հնարավորությունները, անցկացրեցին տեսահաղորդակցության ռեժիմով հանդիպում Ռուսաստանի Դաշնության ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի, Հայաստանի Հանրապետության ՃԿԱԿ օպերատիվ հերթապահի և Քաղպաշտպանության Միջազգային Կազմակերպության (ՔՊՄԿ) ղեկավարության հետ: ՌՀՄԱԿ-ի ՃԿԿ մասնագետները ցուցադրեցին  ՔՊՄԿ-ն աշխատակիցների կողմից ստեղծված ծրագրային համակարգի հնարավորությունները, որը թույլ է տալիս կատարելու արտակարգ իրավիճակների կանխատեսում և մոնիտորինգ: Բացի այդ, ՌՀՄԱԿ ՃԿԿ մասնագետները ցուցադրեցին Կենտրոնի անօդաչու սարքերի հնարավորությունները, որոնք կարճ ժամանակահատվածում թույլ են տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների ժամանակ, արտացոլել այն տեսակապի միջոցով որոշումներ կայացնելու համար:             Պայմանագրի անդամ երկրների ներկայացուցիչները             շրջեցին և դիտեցին բժշկական օգնության և փրկարարական տեխնոլոգիաների բնագավառում դասընթացներ անցկացնելու համար նախատեսված, վերջին տեխնիկական միջոցներով հագեցած հատուկ դասարանները:          ՀԱՊԿ ուսուցման և մեթոդաբանական հավաքի մասնակիցները բարձր են գնահատել ՌՀՄԱԿ-ի աշխատանքի կազմակերպումը և սարքավորումների հագեցվածությունը: