Ֆինլանդիայի Կիմանլաակսո շրջանի միջազգային հարաբերությունների զարգացման Դեպարտամենտի ղեկավար Թէմու Վենեսկարին վերապատրաստման դասընթացներ է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների համար, որի ընթացքում պարոն Վենեսկարը կիսվել է իր գործնական փորձով միջազգային հարաբերությունների զարգացման և սահմանամերձ տարածքներում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ուղղությամբ, խոսել է անտառային հրդեհների մարման ոլորտում ժամանակակից ձեռքբերումների մասին, ինչից հետո պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ից ՌԴ ԱԻՆ Սանկտ Պետերբուրգի Պետական հրդեհային ծառայության համալսարանում սկսվել են ՀՀ ԱԻՆ մասնագետների վերապատրաստումը: ՀՀ ԱԻՆ մասնագետները վերապատրաստվում են «Հրդեհների մարման նորարարական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառում և վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով: