Անցկացվեցին տեսական և գործնական դասընթացներ ափից և «Յարոսլավեց» նավից ջրասուզակայանի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ

Համաձայն ՌՀՄԱԿ ղեկավարության կողմից հաստատված պլանի, 25.01 փրկարարներ Կլոչկով Մ.Ի., Թերեխով Պ.Վ., Բիչուրին Ա.Ու. հանդիպել են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ղեկավարության հետ՝ ՌՀՄԱԿ կողմից ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրված սարքավորումների և տեխնիկայի պահեստավորման հարցի շուրջ:
26.01-07.02. համաձայն պլանի՝ ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (ՀՆՓԱԻԿ) ջրասուզակների, Սևան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ ափից և «Յարոսլավեց» նավից ուղղված ջրասուզակայանի գործարկմանը: